Չնայած աշխարհի մեծ մասում շարունակվում է կորոնավիրուսի համավարակը, Բելառուսում ֆուտբոլի առաջնությունը չի ընդհատվում: Այսօր՝ մայիսի 1-ին կայացավ 7-րդ տուրի 1-ին հանդիպումը: Ստուգատեսի մեկնարկային 3տուրերի հայտնություն դարձած ու 3 անընդմեջ հաղթանակ տարած Մինսկի «Էնեգետիկ-ԲԳՈւ-ն» հաջորդ 3 տուրերում 3 պարտություն էր կրել: Այսօրվա խաղում, որ տեղի ունեցավ Բորիսովոյում Մինսկի թիմը հյուրընկալվել էր Օկտյաբրսկիի «Սմոլեվիչիի –ՍՏԻ» –ին: Հիշեցնենք, Մինսկի «Էնեգետիկ-ԲԳՈւ» -ի կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մախսուդյանը: Այսօրվա խաղում հայ ֆուտբոլիստը իր թիմի մեկնարկային կազմում էր ու 56 -րդ րոպեին, փոխարինվեց: Այդ ժամանակը Մինսկի թիմը մրցակցին հաղթում էր 1:0 հաշվով: 17 –րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր լիբերիացի 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Տվեհը: Նրա թիմակից 22-ամյա ուզբեկստանցի հարձակվող Յասուրբեկ Յախշիբոևը խաղավերջում ՝ 90 + 6-րդ րոպեին, 11 մետրանոցից կատարած դիպուկ ու անվրեպ հարվածով կրկնապատկեց հաշիվն ու 2:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Էներգետիկ-ԲԳՈւ» -ին: Սա Մինսկի թիմի 4 հաղթանակն ու վաստակած 12 միավորով այս թիմը ժամանակավորապես բարձրացել է 3 –րդ հորիզոնական: Հերթական՝ 8 –րդ տուրում ՝ մայիսի 8-ին Մախսուդյանի թիմը կհյուրընկալվի առաջնության ներկայիս առաջատար «Սլուցկին»:
©2020 Armenian Soccer