Armenian Soccer
Armenian Soccer

Ձանձրալի ֆուտբոլի ՀՀ առաջնության առաջատարների կատարմամբ

Երևանի «Ալաշկերտ» (նախկին «Նաիրի») մարզադաշտում VBET Հայաստանի գավաթ խաղարկության կիսաեզրափակչի 1-ին խաղում հանդիպեցին ՀՀ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտն» ու 3-րդ տեղեում ընթացող «Նոան»:

Ցավոք, չնայած այս երկու թիմերն էլ ՀՀ ընթացիկ առաջնության առաջատրաների խմբում, սակայն հատկապես 1-ին կեսում կողմերը ցուցադրեցին ձանձրալի ֆուտբոլ։ Մինչև 1-ին գոլի գրանցումը խաղադաշտում ոչ մի հետաքրքիր բան չկատարվեց: Բայց ահա, խաղի վերջնամասը անցավ բավական աշխույժ պայքարում ու, ի վերջո, արձանագրվեց 1:1 հաշիվը: Երկու գոլերն էլ 11 մետրանոցով խփվեցին:

66-րդ րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով հաշիվը բացեց «Նոյայի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: 16 րոպե անց դարձյալ 11 մետրանոցի դիպուկ իրացումով հաշվի հավասարությունը վերականգնեց 2-րդ խաղակեսում ասպարեզ մտած «Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը`1:1:

Այս թիմերի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը տեղիկունենա Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ապրիլի 30-ին:

©2021 Armenian Soccer