Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ տարեկան ժողովը կհեռարձակվի ուղիղ եթերում

Դեկտեմբերի 28-ին կկայանա ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը: Այն կմեկնարկի 13:00-ին և ուղիղ եթերում կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջով և Youtube-ի ալիքով: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարվա ժողովը հերթական է և ընտրական չէ (ժողովից հետո չի լինելու նախագահի հանդիպում կամ բրիֆինգ լրագրողների հետ), այս անգամ  մեդիայի ներկայացուցիչները ներկա չեն լինի ժողովին: Ժողովի ավարտից հետո, կարգի համաձայն, տարեկան բոլոր հաշվետվությունները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:  

©2020 Armenian Soccer