Հոկտեմբերի 30-ին «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքում հրապարակվեց ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցը, որում նա նաև անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ Եղիշե Մելիքյանի՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններին մինչև «Բազելի» հետ հանդիպումը, նշվում է ՀՖՖ պաշտոնական կայքում
«Մենք համարում ենք, որ ներկայումս առավելագույնը, ինչ կարելի է անել, համախմբվել և «Բազելի» հետ կարևորագույն հանդիպումից առաջ «Փյունիկին» աջակցելն է:
«Փյունիկ»-«Բազել» հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն հանդես կգա ավելի մանրամասն պարզաբանմամբ»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
©2022 Armenian Soccer