Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը
Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ժամանակ որոշում է կայացվել, 16/08/20թ. «Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ003) խաղին (Հանդիպման մեկնարկը 8 րոպե ուշ սկսելու) համար ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն` «Արարատ» ՖԱ-ին տուգանել 20000 ՀՀ դրամ:
Նիստի մեկ այլ որոշմամբ, 17/08/20թ. «ՈՒրարտու»-«Լոռի ՖԱ» (ԲԽ004) խաղին («Լոռի ՖԱ» թիմի հանդիպմանը անհարգելի պատճառով չներկայանալու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Լոռի ՖԱ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով, «ՈՒրարտու» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբին տուգանել 200000 ՀՀ դրամ:
Գարեգին Կիրակոսյանը:Այժմ 175 հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող երիտասարդ խաղացողը Երևանի «Փյունիկի» սանէ:Խաղացել է «Կոտայք», Երևանի «Արարատ»ակումբներում, որտեղից 2019թ փետրվարի 1-ին տեղափեխվել էր մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբ:Այս թիմի կազմում նա 21 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել է ակումբին գրավել Մոլդովիայի պրեմիեր լիգայում 2-րդ հորիզոնականը: Գարեգինն այս տարվա մարտի 19-ին տեղափոխվել էր Ղրիմի Բախչիսարայ քաղաքի «Կիզիլթաշ» ակումբը ,սակայն կորովիրուսի համավարակի պատճառով պարապուրդի էր մատնվել ու որոշեց վերադառնալ հայրենիք, ու օգոստոսի 21-ին պայմանագիր է կնքել «Վանի» հետ:
©2020 Armenian Soccer