Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Նոային» և հաղթեց 2:1 հաշվով։
Հյուրերի կազմում գոլի հեղինակներ դարձան Ուգո Ֆիրմինուն և Տետոն Եննեն։
«Նոայի» միակ գոլը հեղինակեց Դրամանե Սալուն։
Զուգահեռ ընթացող խաղում էլ, որն ընթանում էր 17-րդ տուրի շրջանակում, «Վանն» ընդունեց «Ալաշկերտին»:
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Չարենցավանցիների հաղթանակն ապահովեց Ահմեդ Մուբարաքի գոլը։
Այս խաղերից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով գտնվում է 2-րդ տեղում, իսկ «Ալաշկերտը» 34 միավորով 3-րդն է։
«Վանը» 23 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Նոան» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
©2022 Armenian Soccer