Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» ընդունեց «Նոային» և հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչն, ապա «Նոան» Ադամս Ֆրիդեյի գոլի շնորհիվ հավասարեց այն։
«Ուրարտուի» առավելությունը կրկնապատկեց Մարկոս Ժունիորն, իսկ 3-րդ գնդակը «Նոայի» դարպասն ուղարկեց Դմիտրո Խլյոբասը։
Հիշեցնենք, որ օրվա սկզբում տեղի էր ունեցել ակումբի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունն, ապա խաղի մեկնարկից առաջ գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ նվիրված «Ուրարտուի» 30-ամյակին, իսկ հանդիպման ավարտից հետո մեկնարկեց համերգային ծրագիր։
©2022 Armenian Soccer