VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայացան 4 հանդիպումներ: «Ուրարտու»-«Ալաշկերտ հանդիպումը «Ալաշկերտի» եվրագավաթային խաղացանկի պատճառով անորոշ ժամկետով հետաձգված է:
Մինչ 4-րդ տուրը առաջնության մասնակից թիմերից միայն 2-ն էին ցուցադրել բացարձակ դրական արդյունք՝ «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»: 4-րդ տուրում, սակայն, Վարդան Բիչախչյանի սաները սայթաքեցին՝ 2:0 հաշվով զիջելով «Սևանին»:
Փոխարենը՝ «Արարատ-Արմենիան» բաց չթողեց հնարավորությունն ու հյուրընկալվելիս հաղթելով «Նորավանքին»՝ 4 հաղթանակով բարձրացավ միանձնյա առաջին հորիզոնական: Տուրի մյուս խաղերում «Նոան» սեփական հարկի տակ զիջեց «Փյունիկին», իսկ «Վանը» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Վերջինս, ի դեպ, նույնպես բացարձակ արդյունքի հեղինակ է, միայն թե՝ բացասական: Բանակայինները 4 խաղում 4 պարտություն են գրանցել, խփել 3 գնդակ ու բաց թողել 10-ը:
«Սևան» — «Արարատ» 2։0 (1։0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Անդրե Մենսալաո, 9, Էբրիմա Ջատա, 90+2
«Վան» — ԲԿՄԱ 1։0 (0։0)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլը՝ Էմանուել Միրեկու, 89
«Նորավանք» — «Արարատ-Արմենիա» 0։2 (0։1)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Էզա Կուասի Ուիլֆրեդ, 23, 53
«Նոա» — «Փյունիկ» 1։2 (1։1)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Ալեկսանդր Կարապետյան, 34 («Նոա»), Խոսե Էնրիկե Կարաբալյո, 23, Ֆիրմինո, 83 («Փյունիկ»)