Կիպրական «Անորտոսիսի» հետ 2 տարվա պայմանագիր կնքելուց անմիջապես հետո ՀՀազգային ընտրանու 29-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ակումբի մամուլի ծառայությանը հարցազրույց է տվել,որտեղ կիսվել է իր առաջին տպավրությունենրով՚.
-Որո՞նք են ձեր առաջին մտքերը ՝ որպես «Անորտոսիսի» ֆուտբոլիստ:
-Ես երջանիկ եմ, որ «Անորտոսիսի» ընտանիքի անդամ եմ և որ այստեղ եմ: Խոստանում եմ, որ կտամ առավելագույնը, որպեսզի կարողանամ թիմին օգնել հնարավորինս լավ արդյունքներ ունենալ և, իհարկե, որ կարողանամ տիտղոսներ նվաճել »:
-Որո՞նք են մեր թիմ գալու ձեր նպատակները:
— Իմ նպատակներն այնքան բարձր են, որքան թիմի նպատակները և վստահ են, որ ես ամեն ինչ կանեմ դրանց հասնելու համար»:
-Ինչ կմաղթեք «Անորտոսիսի» խստապահանջկոտ երկրպագուներին:
— Եկեք ստադիոն, վայելեք խաղը և վստահ եմ, որ միասին կարող ենք նվաճել ամեն ինչ:
2020 Armenian Soccer