ՀՀբարձրագույն խմբի առաջնության նախնական փուլի նախավերջին՝ 17 -րդ տուրում «Փյունիկն» այսօր Երևանի «Ալաշկերտ մարզադաշտում սկզբունքային մրցավեճում հոյւրընկալվելե էր ուժեղագույնների վեցնյակում ընդգրկվելու իր գլխավոր մրցակից՝ Երևանի «Նոային» ,որը ելույթ է ունենում 43-ամյա մոլդովացի մասանագետ Վադիմ Բորեցի ղեկավարությամբ: Հանդիպմանարդեն 17-րդ րոպեին Ռոման Բերեզովսկու ղեկավրությամբ ելույթ ունեցող «Փյունիկը» մրցակցին զիջում էր 0:2 հաշվով: Բայց հետագայում 44 և 56-րդ րոպեներին « Փյունիկի» ֆուտբոլստներր իրենց ավագ Արաս Օզբիլիսի խփած գոլերի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը՝2:2: Բայց 61-րդ րոպեին Դան Սպետարու կրկին առաջ մղեց «Նոային» ՝ 3:2,իսկ 84-րդ րոպեին 11 մետրանոցից կարտարած դիպուկ ու անվերպ հարվածով Վլադիմիր Ազարովը ամրապնդեց իր թիմի հաղթանակը՝4:2: Այն հնարավորություն տվեց անկախ նախնական փուլի եզրափակիչ՝ 18 -րդ տուրի հանդիպումների արդյունքներից «Նոային» թույլ տվեց պահպանել տեղը ուժեղագույնների վեցնյակում և շարունակել պայքարը առաջնության մեդալների համար: Իսկ ահա գործող ՀՀ փոխչեմպիոն « Փյունիկը» «Ուրարատուի» և « Գանձասար- Կապանի» հետ կխաղարկի միայն առաջանության 7-9-րդ տեղերը:
©2020 Armenian Soccer