2022 թ.աշխարհի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի J խմբի 2 -ր տուրի Երևանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Իսլանդիա խաղում հանդիսականների 30 տոկոսը հնարավորությունն էր ստացել ստադիոնում ներկա գտնվելու հանդիպմանն, որը իհարկե մեծ ոգևորություն էր հաղորդել մեր ֆուտբոլիստներին ու նաև միաժամանակ բարձրացրել էր նրանց պատասխանտվությունը: Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ընտրած մարտավարությունը լիովին արդարացվեց ու ապահովեց բավական ուժեղ մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով տոնած համոզիչ հաղթանակը: Տղաները հստակ ու գրագետ կատարեցին մարզչի կողմից իրենց տվածբոլոր հանձնարությունները: Նրանք լիարժեք արժանի էին այս նշանակալի հաղթանակին, որը ՀՀ ընտրանուն տոնած 2անընդմեջ հաղթանակի շնորհիվ վաստակած 6 միավորով առնվազը 3 ժամով դարձրեց խմբի միանձնյա առաջատար:
Մինչ այսօր այս երկու հավաքականները միմյանց հետ հանդիպել էին 3 անգամ, որոնցից 2-ում միևնույն 2:0 հաշվով հաղթել էին իսլանդացիները, և մեկ խաղում էլ , որ 1998թ տեղի էր ունեցել Երևանում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Այսօր, ՀՀ ընտրանին ոչ միայն 1 –ին գոլը խփեց Իսլանդիայի ընտրանու դարպասին, այլև այդ հավաքականի նկատմամբ 1-ին ու շատ կարևոր հաղթանակը տոնեց:
53-րդ և 74 -րդ րոպեներին վարպետորեն հրաշալի գոլերի հեղինակ ու խաղի հերոսները դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը: Տղաների գործողությունը խփած գոլերից հետո էլ ավելի համաձակ ու վստահ դարձավ: 81-րդ րոպեին ՀՀ ազգային հավաքականի կազմում նորամուտը նշեց ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: Իսկ մեկնարկյաին կազմում էլ առաջին անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» 23-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն, ով փոխարինվեց 56-րդ րոպեին , երբ վնասվածք ստացավ:
©2021 Armenian Soccer