ՀՀ բարձրագույն խմբի 29-րդ առաջնության նորեկ Չարենցավանի «Վանը» ստուգատեսի մեկնարկից առաջ ուժեղացնում է իր կազմը: Ինչպես հայտնում են չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունից արդեն պայմսնագրեր են կնքվել մի շարք փորձառու, ինչպես նաև հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
Այսպես, տեղեկացվում է որ «Ուրարտուի» նախկին ավագ ՝ 28-ամյա կիսապաշտպան Վահագն Այվազյանից հետո «Վանը» նոր լուրջ ձեռքբերում է ունեցել: Ակումբ է տեղափոխվել «Լոռիի» 31-ամյա հարձակվող Միհրան Մանասյանը։ Միհրանը 8 անգամ դարձել է ՀՀ չեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է ՀՀ բարձրագույն խմբի առաջանության լավագույն ռմբարկու։
Չանցավանյան ակումբում նոր մրցաշրջանից հանդես կգա նաև Երևանի «Ուրարտուի» և բուլղարական «Բոտևի» նախկին պաշտպան,27-ամյա Էբերտ Կարդոսո դա Սիլվան:
«Վանին» է միացել նաև «Ալաշկերտի» նախկին դարպասապահ, 24-ամյա Հենրի Ավագյանը։ «Ալաշկերտի» կազմում Ավագյանը դարձել է ՀՀ գավաթակիր։ Հենրին ՀՀ ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մինչ այս անցկացրել է դեռ մեկ հանդիպում։
«Վանին» վարձավճարով միացել է ՀՀ երիտասարդրական հավաքականում հանդես եկող , ՀՀգործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի»,20-ամյա կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։
Չարենցավանյան ակումբի գույնները այսուհետ կպաշտպանի նաև 27-ամյա կիսապաշտպան Դավիթ Ղանդիլյանը։ Ղանդիլյանը հանդես է եկել «Շիրակում» «Արարատում», «Ալաշկերտում»,իսկ նրա վերջին ակումբն եղել է «Լոռին» ։
Արդեն ավարտվել է 20-ամյա Արթուր Ստեփանյանի «Վանում» վարձավճարով հանդես գալու ժամկետը և նա վերադարձավ է Հհփոխչեմպոին Երևանի «Նոա»:
Ավարտվել է նաև 23-ամյա պաշտպան Արման Խաչատրյանի՝ «Արարատ-Արմենիայից» «Վանում» վարձավճարով հանդես գալու ժամկետը։ Բայց երկու ակումբների միջև ձեռք բերված համաձայնությամբ Արմանը տեղափոխվել է «Վան» մշտական հիմունքներով:
Ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզածների թվում է նաև 21-ամյա նիգերիացի ձախ պաշտպան Դեու Դոսային, ով ժամնակին ելությ էր ունենում «Լոռիում»:
Հավելենք նաև որ նոր մրցաշրջանում «Վանի» գլխավոր մարզչի պարտականությունը կատարելու է Սևադա Արզումանյանն, իսկ ակումբի փոխնախագահինը`Կարեն Բարսեղյանը:
©2020 Armenian Soccer