Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԵՌԱՑԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿԻՑ»

ՀՀ ազգային  հավաքականի 24-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Երևանի «Փյունիկից»։Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամայի էջից: Երիտասարդ հարձակվողն,ով  Դոնեցկի «Շախտյոր» ակումբի սան է, ու 2012-2014 թթ ելույթ ուկրաինական  այդ ակումբի  երիտասարդական թիմում, Մ17,Մ18 և Մ19 տարեկանների Ուկրաինայի հավաքականներում, ինչպես նաև  ՀՀ երիտասարդական և ազգային ընտրանիներում:Ներկայումս     150 հազար եվրո  տրասֆերային արժեք ունեցող  երիտասարդ  հարձակվողը  2014-2015թթ-ին    խաղացել է Մակեդոնիայի չեմպիոն Սկոպիեի  «Վարդարում»:Իսկ «Փյունիկի» կազմում 2017-2020թթ մասնակցել է 38 խաղի և հեղինակել է 12 գոլ:Ընթացիկ առաջնությունում մասնակցած 13 խաղում նա  խաղադաշտում եղել է 1043րոպե, որոնց ընթացքում 6 գոլի հեղինակ է դարձել:
«Ինձ համար լավ ժամանակ էր, ես շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար, մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»»,- ինստագրամայում  գրել է Արթուր Միրանյանը:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer