ՀՀազգային հավաքականի 34-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանը, արդեն 2 շաբաթ է միացել է Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած «Ատիրաուին»: Corner Football Armenia-ին տված բացառիկ հարցազրույցում Հայրապետյանն հայտնել է, որ արդեն պայմանագիր է կնքել այս ակումբի հետ, որի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն է, ում հետ Արամն արդեն Հայաստանում աշխատել էր: «Ատիրաուի» դապասապահների մարզիչն է Տիգրան Ասլանյանն, իսկ այս ակումբում է հանդես գալիս նաև ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայրապետյանը մասնակցել է այս թիմի վերջին 2 ընկերական հանդիպումներին: Իսկ Ղազախստանի առաջնությունը կմեկնարկի 2 շաբաթ հետո: Հաջորդ ստուգողական հանդիպումը Ոսկանյանի թիմը Անթալիայում կանցկացնի վաղը`փետրվարի 25-ին կմրցի ուկրաինական «ԱԳՐՈ» ակումբի հետ:
Արամ Հայրապետյանի վերջին թիմը Իրանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պայկանն» է:Նա 2018թ-2020թթ ՀՀ ազգային հավաքականի կազմում 18 հանդիպման է մասնակցել:
©2021 Armenian Soccer