Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից:
28-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտ» է տեղափոխվել Բուլղարիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Արդա» ակումբից, որի կազմում 24 հանդիպում է անցկացրել ավարտված առաջնությունում:
Փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել «Իմպուլսում», «Բանանցում» («Ուրարտու»), «Շիրակում», «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգ» (Դոնեցկ) և «Ստալ» ակումբներում:
Ռումյան Հովսեփյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, ազգային թիմի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer