Ձմեռային արձակուրդներից հետո ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Սևանը» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ հունվարի 11-ից վերսկսել է մարզումները նախապատրաստվելով ՀՀ 1-ին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը ներկայումս իր մարզումները անցկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, «Սևանի» կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, միաժամանակ ընթացքի մեջ է նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու սելեկցիոն աշխատանքները:
Այսպես, «Սևան» ՖԱ-ն հրաժարվել է 8 ֆուտբոլիստների՝ Սուրեն Ալոյանի, Արամ Լոռեցյանըի, Հակոբ Լոռեցյանի, Համլետ Ասոյանի, Դավիթ Մայիլյանի, Վիուլեն Այվազյանը, Հուսեյին Շարաֆֆեդինի և Մքարթնի Թևին Նավեսեբի ծառայություններից:
Փոխարենը արդեն պայմանագիր է կնքել 4 նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են ՀՀազգային ընտրանու նախկին խաղացող ,Մոլդովայում ևՀայասատոնւմ եկույթներ ունեցած,Տիրասպոլի «Շերիֆ»ակումբի սան, հիմա 28-ամյա պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաև Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ահմեդ Ջինդոյանը։
Նորեկների ցուցակը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կթարմանա, որովհետև թիմում ներկայումս փորձաշրջան են անցնում ևս 2 ֆուտբոլիստ, բացի այդ սպասվում են ևս միքնաի նոր համալրումներ։
ՀՀ 1- խմբի առաջնությունում «Սևանը» աշնանային հատվածից հետո զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, բայց թիմերը ոչ հավասար քանակով խաղեր են անցկացվել։ Անկախ ամեն ինչից «Սևանը» ձգտելու է պահպանել 1-ին հորիզոնականը, ինչը թիմին հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալու ՀՀ պրիմեր լիգայի առաջնությանը:
©2021 Armenian Soccer