ՀՀ ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:Այս մասին հայտնում է calciomercato.com-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 30-ամյա կիսապաշտպանը ցավեր է զգացել ձախ ազդրի հատվածում Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» հետ հունվարի 5-ին տեղի ունեցած խաղից հետո (0:2):
Այսօր՝ հունվարի 8-ին Մխիթարյանը բուժզննում կանցնի և հայտնի կդառնա, արդյոք վնասվածքը լուրջ է, թե՞ ոչ։
Նշվում է, որ Հենրիխը կարող է բաց թողնել 19-րդ տուրում հունվարի 12-ին կայանալիք «Յուվենթուսի» հետ տնային կարևորագույն հանդիպումը։
Հավելենք, որ Մխիթարյանը միայն վերջերս էր ապաքինվել ազդրի վնասվածքից։
©2020 Armenian Soccer