ՀՀ ազգային հավաքականի ավագ, 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ով անցյալ տրվա վերջին հայկական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային`10 –րդ անգամ մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլստ ճանաչվեց ու կստանա «Ոսկե գնդակ» մրցանակն ու 4 մլն դրամ պարգևավճար, Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում շարունակում է բարձրակարգ ու արդյունավետ խաղ ցուցադրել:Նա Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 խաղի , խաղադաշտում եղել է 1394րոպե, որոնց ընթացքում 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Ւտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ով աշխատում է The Guardian и Sky Sports թերթերում, իրազեկում է, որ «Ռոման» այսօր 20 մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող Մխիթարյանի հետ պատրաստվում է նոր` առավել շահավետ պայմաններով պայմանագիր կնքել մինչև 2022թ հունիսը ժամկետով: Նշենք, որ նրա իտալական ակումբի հետ կնքած ներկայումս գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021թ հունիսի 30-ին: Նա իտալական ակումբում ելույթ էունենում 2020թ սեպտեմբերի 1-ից: Միխիթարյանը «Ռոմայի» կազմում 2 մրցաշրջանում հաշվի առած նաև եվրագավաթի հանդիպումները , մասնակցած 50 խաղում 20 գոլ է հեղինակել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչ «Ռոմայում հանդես գալը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել ` Հայաստանում «Փյունիկի» , Ուկրաինայում`Դոնեցկի «Մետալուրգի» ու «Շախտյորի», Գերմանիայում` Դորտմունդի «Բորուսիայի», Անգլիայում`Լոնդոնի «Արսենալի» և «Մՙանչեսթեր Յունայթեդի» կազմերում:
©2021 Armenian Soccer