Հենրիկ Նալբանդյանը, որպես գլխավոր մրցավար, և Էրիկ Արևշատյանը, որպես մրցավարի օգնական, սպասարկել են Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի երկրորդ խմբի հանդիպումները։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խմբում ընդգրկված էին Շվեդիայի, Լատվիայի, Լիտվայի և Չեխիայի հավաքականները։ Սա Հենրիկ Նալբանդյանի առաջին նշանակումն էր՝ որպես ընտրական որևէ մրցաշարի գլխավոր մրցավար։
©2021 Armenian Soccer