Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Իր կարիերայի ընթացքում արդեն ռեկորդային` 10 -րդ (2009թ, 2011-2017թթ, 2019-2020թթ) անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» 31-ամյա կիսապաշտպան ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:
79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով`www.ffa.am/uploaded/2018/Best player 2020_1.pdf :
©2020 Armenian Soccer