Իսպանական «Կադիսը», որում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Լևանտեի» հետ:
Հարոյանը մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում 81 րոպե անցկացրեց:
«Լևանտեի» կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Խոսե Լուիս Մորալեսը: Ցավոք, այդ դրվագում հենց Հարոյանն էր խաղից դուրս վիճակը փակող ֆուտբոլիստը: Իսկ արդեն Հարոյանի բացակայությամբ՝ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին «Կադիսը» խփեց պատասխան գնդակը՝ փրկելով թիմին պարտությունից: