ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ հուլիսի 13-ին կայանալիք հանդիպումներում իրենց մասնակցությունը կունենան նաև հայ մրցավարները:
Մասնավորապես` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք «Վալուր» (Իսլանդիա) -«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանի մրցավարական բրիգադը։ Հովհաննիսյանին կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։
Իսկ Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում կայանալիք «Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) պատասխան հանդիպման մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նշենք, որ այդ խաղը սպասարկելու է ռուսական մրցավարական բրիգադը՝ Վլադիմիր Մոսկալևի գլխավորությամբ:
©2021 Armenian Soccer