Armenian Soccer
Armenian Soccer

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա — Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

Զավեն

 

Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ` հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում:

 

Հուլիսի 7-ին` Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) — Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:

 

Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը:

 

©2022 Armenian Soccer