Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են տարբեր տարիքային խմբերի ՀՀ հավաքականների նոր գլխավոր մարզիչները

ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները:

Մինչև 19 տարեկանների (2003 թ. ծնված ֆուտբոլիստների) ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, ով նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականները, ընգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Օսեյանը նաև ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում:
Այս հավաքականը պետք չէ շփոթել  մինչև 19 տարեկանների (2002 թ. ծնված ֆուտբոլիստների) այն ՀՀ   հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. հոկտեմբերին:
ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև  Մ-21   ՀՀ  հավաքականի մարզչական շտաբում  ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է  մինչև 17 տարեկանների (2005 թ. ծնված ֆուտբոլիստների) ՀՀ հավաքականը:
Մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) ՀՀ հավաքականի  գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ   Մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:

©2021 Armenian Soccer