Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 14 –րդ տուրի շրջանակում ընթացիկ առաջնության հայտնություն դարձած «հայկական» թիմը՝ Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին 1120 հանդիսականների ներկայությամբ հյուրընկալվել էր Բեռաուսի 8 –ակի չեմպիոն, եռակի գավաթակիր Մինսկի «Դինամոյին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Դա հավաքականի թեկնածու համարվող, 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմին հնարավորություն տվեց վաստակած 23 միավորով հավասարվելու «հայկական» մյուս երկու թիմներին՝ Գեղամ Ղադիմյանի Գրոդնոյի «Նեմանին», ու Անդրեյ Խաչատուրյանի Ժոդինոյի «Տորպեդո –ԲելաԱԶին» և նրանց հետ բաժանել 4-6-րդ տեղերը: Նկատենք, որ «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ի երեկվա խաղին Մուսախանյանը հայտավորված չէր ու չմասնակցեց: Նա ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 590րոպե:
Նրա թիմը հաջորդ ՝ 15 –րդ տուրում հունիսի 26-ին իր հարկի տակ կընդունի Մոզիրի «Սլավիային», որը վաստակած 18 միավորով 16 թիմերի պայքարում զբաղեցնում է 10 –րդ հորիզոնականը:
2020 Armenian Soccer