Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում ընթացիկ առաջնությունում վերելքով են հանդես գալիս հայկական ակումբներն , որոնցում հայազգի ֆուտբոլիստներ են հանդես գալիս:Նրանցից երկուսը՝ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶն» ու Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ» — ն 9 տուրից հետո 18-ական միավոր ունեն , կիսում են 2-3 –րդ տեղերը ու կրնկակոխ հետապնդում են 19 միավորով միանձնյա մրցաշարային աղյուսակը գլխավորող, երկրի 15-ակի չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԷ-ին:
Մրցաշարի հայտնությունը դարձած «Էներգետիկ ԲԳՈւ»-ն Մինսկում մայսիսի 16-ին 9 –րդ տուրի շրջանակում 525 հանդիսկանների ներկայությամբ իր հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց 6 –րդ տեղում ընթացող Բրեստի «Դինամոյին: Սա «Էներգետիկ ԲԳՈւ»-ի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր ,որի շնորհիվ պահպանեցին իր տեղը առաջատարների խմբում:Այս խաղին «Էներգետիկ ԲԳՈւ»-ի կազմում բացակայում էր ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն, ով նախորդ՝ 8-րդ տուրում հեռացվել էր խաղադաշտից ու որակազրկվել էր 1 խաղով:
«Տորպեդո –ԲելԱԶ»-ն էլ նախօրեին 3:1 հաշվով առավելության էր հասել «Գորոդեայի» նկատամաբ ու հաղթական գոլերից 3 -րդը հեղինակել էր թիմի ավագ , փորձառու կիսապաշտպան, Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Խաչատուրյանը:
Ինչ վերաբերվում է առաջնությունում ելույթ ունեցող հայկական 3 -րդ թիմին՝ Գրոդնոյի «Նեմանին», որտեղ հանդես է գալիս ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը անցկացրած 8 խաղի հետո խփած 6 գոլով գլխավորում է ՀՀ ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան՝ Գեղամ Ղադիմյանը, 9-րդ տուրի մայիսի 15-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել էր: Բանն այն էր, որ մրցակցի «Մինսկի» կազմում ի հայտ էին եկել կորոնավիրուսով վարկաված լինելով կասակածվող 2 ֆուտբոլիստներ:
Հերթական՝ 10 –րդ տուրում 16 թիմերի պայքարում 14 -րդ տեղում Ղադիմյանի թիմը՝«Նեմանը» մայիսի 21-ին Գրոդնոյում մրցելու է Խաչատուրյանի «Տորպեդո- ԲելԱԶ»-ի հետ , իսկ Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈւ»-ն մայիսի 23-ին կհյուրընկալվի Մինսկի «Իսլոչին»:
©2020 Armenian Soccer