Նոյեմբերի 5-ին կմեկնարկի Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի 2022/2023 մրցաշրջանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մրցաշարին մասնակցում են 10 թիմեր, որոնք, ըստ նոր ձևաչափի, բաժանվել են 2 խմբի:
A խմբում ընդգրկված են «UWC Դիլիջան », «Տիգրանակերտ», «ՖԱ Կիլիկիա», «Ֆալկոնս» և «Նաիրի ՄԱ» թիմերը, իսկ B խմբում են «Բենտոնիտ», «ԷկոՎիլ», «Արարատի Արաքս», «Զովունի» և «Աջափնյակ-Երևան» թիմերը:
Նշենք, որ «Բենտոնիտ» և Դիլիջան UWC» թիմերը չէին կարող ընդգրկվել նույն խմբում, քանի որ 2 թիմերն էլ տնային հանդիպումներն անցկացնելու են Տավուշի մարզում:
Կիսաեզրափակիչ փուլ դուրս կգան խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը:
Նշենք, որ սիրողական լիգայում 3 լավագույն արդյունք գրանցած թիմերը հնարավորություն կունենան մասնակցել Fastex Հայաստանի Գավաթի հաջորդ խաղարկությանը:
©2022 Armenian Soccer