Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեկսանդր Կարապետյանը հեռացել է «Նոայից»:
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պայմանագիրը ֆուտբոլիստի հետ խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Ակումբը
շնորհակալություն է հայտնում Կարապետյանին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություններ իր հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ Կարապետյանը «Նոա» էր տեղափոխվել այս ամռանը՝ «Արարատ-Արմենիայից»:
Ֆուտբոլիստը «Նոայի» կազմում անցկացրել է 12 խաղ VBET ՀՊԼ-ու ու գավաթի շրջանակներում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
©2021 Armenian Soccer