Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։Ինչպես իրազեկում են ՀՖՖլրատվկան ծառայությունից, Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․
• «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
• Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
• Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
• «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
• «Միկա» ֆուտբոլային ակումբ
• Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
• Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
• «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
• Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
• GOALS – Girls of Armenia Leadership soccer
• ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
• «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
• «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։
Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021թ-ին։
©2020 Armenian Soccer