Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր ստացավ ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի Playmaker ծրագրին։
ՈՒԵՖԱ Playmaker ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ Դիսնեյ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է Դիսնեյի հերոսների շնորհիվ խթանել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածումն ու խթանումը։
Հայաստանը առաջին երկրներից է, որը ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոններ, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկ երեխաները կկարողանան Դիսնեյի հերոսների պես զբաղվել ֆուտբոլով։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։
©2020 Armenian Soccer