Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» հաջորդ փուլում է

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց հունգարական «Ֆեհերվարին»։

Նախ՝ հանդիպման 33-րդ րոպեին Դիմիտրիե Պոբուլիչը բացեց խաղի հաշիվը, ապա՝ 2-րդ խաղակեսի վերջնամասում՝ 85-րդ րոպեին Յակուբա Սիլուեն կրկնապատկեց առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2:0: Այսպիսով՝ Վարդան Բիչախչյանի թիմը 2 խաղերի արդյունքում գրանցված ընդհանուր 3:1 հաշվով հաղթանակ տոնեց ու անցավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի «Շլյոնսկ»-«Պայդե» զույգի հաղթողի հետ:

 

©2021 Armenian Soccer