Այսօր՝ հունիսի 14-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտին» բաժին ընկավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը» (առաջին հանդիպումը կկայանա Երևանում):
«Արարատը» կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հե (պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում)։
Առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 7-ին, պատասխանները՝ հուլիսի 14-ին:
Նշենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից:
©2022 Armenian Soccer