«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
Ներկայումս 200 հազար եվոր տրանսֆերային արժեք ունեցող Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․
«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008
«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011
«Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011
«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013
«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015
«Գանձասար-Կապան» – 2015- մինչ օրս:
Նա 2015թ-ից կապանյան ակումբի կազմում մասնակցել է ՀՀբարձրագույն խմբի առաջնության՝ 123, ՀՀգավաթի խաղարկության `16, եվրագվաթների `4 հանդիպման, որոնց ընթացքում 8 գոլ է հեղինակել: Նա 2017/2018թթ մրցշարջանի ՀՀգավաթակիր է, 2016/2017թթ մրցաշրջան ՀՀ փոխչեմպիոն, 2018/2019թթ մրցաշրջանի էլ սուօերգավթի խաղարկության երրափակչի մասնակից է:
©2020 Armenian Soccer