Կյանքից հեռացել է մարզական լրագրող Արամ Ուգուջյանը:
Արամն ավեին քան 10 տարի աշխատել է Armenian Soccer կայքում՝ ամբողջությամբ իրեն նվիրելով այն գործին, որ միասին էինք անում:
Արամի բոլոր գործընկերները, թերևս, նրան կհիշեն, որպես անհատի, ով անշաախնդիր պատրաստ էր հասնել օգնության, կիսվել իր գիտելիքներով ու փորձով, կհիշեն որպես եզակի՝ հենց մարզական լրագրողի:
Ցավակցում եմ Արամ Ուգուջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին՝ ծանր կորստի կապակցությամբ:
Հանգչի՜ր խաղաղությամբ, սիրելի Արամ: Հիշատակդ միշտ վառ կմնա մեր սրտերում:
Armenian Soccer կայքի գլխավոր խմբագիր՝ Էդգար Պետրոսյան