Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հետաձգված խաղում գերմանական «Քյոլնն» արտագնա խաղում մրցեց չեխական «Սլովացկոյի» հետ։
Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով ` 1:0 հաշվով։
Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար երեկ, սակայն հետաձգվել էր եղանակային պայմաններով պայմանավորված։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին։
Այս տուրից հետո «Քյոլնը» վաստակած 7 միավորով խմբի աղյուսակում 3-րդն է։ «Պարտիզանն» ու «Նիսը» 8-ական միավորով գլխավորում են խումբը։
©2022 Armenian Soccer