Armenian Soccer
Armenian Soccer

Կիևի «Դինամոյի» վետերանները ցավակցություն են հայտնել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ

Կիևի «Դինամոյի» վետերանները ցավակցություն են հայտնել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ՝ նամակ հղելով Երևանի «Արարատին»:

«Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցինք մեր լավ ընկերոջ, հիանալի մարդու և ֆուտբոլիստի՝ Արկադի Գերոգիի Անդրիասյանի հեռանալու մասին լուրը:
«Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը Կիևի «Դինամոյի» բոլոր վետերանների անունից անկեղծ ցավակցություններ է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և գործընկերներին, Երևանի «Արարատի» բոլոր երկրպագուներին:
Հավերժ հիշատակ: Հանգչե՛ք խաղաղությամբ: Մենք հիշում ենք։
Հարգանքով՝ ղեկավար Վլադիմիր Մունտյան»,- նշված է ցավակցական նամակի տեքստում:

©2020 Armenian Soccer