Հունվարի 27-ին Կիպրոսում    խաղադաշտում հանդիպեցին ուսումնամարզական հավաք անցկացնող  ՌԴ պրիմեր լիգայի մասնակից Եկատերբուրգի «Ուրալի» և ՀՀ չեմպիոն Երևանի  «Արարատ-Արմենիայի»  մարզչական շտաբերի անդամները:   խաղն ավարտվեց 11:10 հաշվով  հօգուտ  «Ուրալի»:
 ՀՀ չեմպիոնի մարզչական շտաբից   երեքական գոլերի հեղինակներ դարձան՝ Պողոս Գալստյանը, Արտակ Օսեյանը, Դենիս Զմեուն: Արթուր Մկրտչյանի հարվածից հետո հակառակորդ թիմի ֆուտբոլիստն ինքնագոլի հեղինակ դարձավ: 
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Արարատ-Արմենիայի»   գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 
ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ 
©2020 Armenian Soccer
