Կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup-ի խաղակությունն, որ մասնակից ՀՀ բարձրագույնև 1 –ին խմբի առաջնությունների 16 ներկայացուցիչներից վերջանգիծ՝ եզրափակիչ են հասել Երևանի «Ուրարտուն» և Չարենցավանի «Վանն», որոնք այսօր՝ մայիսի 10-ին խաղարկեցին ստուգատեսի գլխավոր մրցանակը: Այն բաժին հասավ ողջ մրցաշարի ընթացքում վստահ հանդես եկած «Ուրարտուի» խաղացող Սեմյոն Սինյավսկուն, ով վճորոշ խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վանի» ֆուտբոլիստ Ստանիսլավ Եֆիմովին:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կիսաեզրափակչի 1-ին խաղում «Վանի» խաղացող Ստանիսլավ Եֆիմովը ՝ 2:1 հաշվով պարտության էր մատնել Գյումրիի «Շիրակը» ներկայացրած Դավիթ Մանոյանին, իսկ 1օր անց՝ մայիսի 8-ին էլ կիսաեզրափակչի 2 -րդ խաղում «Ուրարտուի» խաղացող Սեմյոն Սինյավսկին անզիջում պայքարում նույն 2:1 հաշվով առավելության էր հասել «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայորովիչի նկատմամբ և նույնպես մտել էր եզրափակիչ:
©2020 Armenian Soccer