Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) — «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
Խմբի խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։
©2022 Armenian Soccer