FIFA կանանց աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի Բելգիայի և Նորվեգիայի հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ից կսկսի նախապատրաստությունը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Լենա Անդրիասյան — «Փյունիկ»
Արմինե Հարությունյան — «Փյունիկ»
Սյուզան Սիրեկանյան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Սիդնեյ Վերմիլիոն — «Բլյու Հարթս» (ԱՄՆ)
Քրիստինե Ալեքսանյան — «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Նորա Եղյան — «Փյունիկ»
Մարիա Սախինովա — «Փյունիկ»
Լիանա Ղազարյան — «Հայասա»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Անահիտ Կարախանյան — «Նորավանք»
Նելլի Խալաթյան — «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Օլգա Օսիպյան — «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Լիլի Ջեբեջյան — «Նյու Յորք» (ԱՄՆ)
Նայիրի Տեր-Մկրտիչյան — «Փյունիկ»
Կարինե Եղյան — «Հայասա»
Աննա Դալլաքյան — «Հայասա»
Նենսի Ավեսյան — ԱՄՆ
Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ»
Մարիամ Պետրոսյան — «Նորավանք»
Անի Կարապետյան — «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան — «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան — «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
Մարալ Արթին — «Կաստելյոն» (Իսպանիա)
Միա Բեդոյան — «Լենսերզ» (ԱՄՆ)
Դվին Աղաբաբեան — «Փյունիկ»
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին կմեկնի Բրյուսել՝ մրցելու Բելգիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 27-ին կանանց ազգային ընտրանին կվերադառնա Հայաստան և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կշարունակի պատրաստվել Նորվեգիայի դեմ հանդիպմանը։
Լիլի Ջեբեջյանը ազգային հավաքականին կմիանա Բելգիայում և կմասնակցի միայն Լյովենում կայանալիք հանդիպմանը, իսկ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանա Բելգիայի հանդիպումից հետո և կմասնակցի միայն Նորվեգիայի հավաքականի դեմ տնային հանդիպմանը։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 25-ին կհյուրընկալվի Բելգիայի ազգային հավաքականին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00), այնուհետև նոյեմբերի 30-ին՝ Երևանում, կհյուրընկալի Նորվեգիային (մեկնարկը՝ 17։00)։
©2021 Armenian Soccer