Հոկտեմբերի 15-ին, «Փյունիկ» մարզադպրոցում տեղի ունեցավ ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փիլիսոփայությունն ու արժեքները» խորագրով շնորհանդեսը:
Ներկաներին այդ ամենի մասին մանրամասն ներկայացրեց «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Այնուհետև կայացավ «Փյունիկի» երրորդ մարզաշապիկի շնորհանդեսը, որը ներկայացրեցին թիմի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը և Միխայիլ Կովալենկոն:
Մարզաշապիկի 9 համարով անվանական տարբերակը Արթուր Սողոմոնյանը հանդիսավորությամբ հանձնեց նաև «Փյունիկի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին, ով օրերս էր նշել իր ծննդյան տարեդարձը:
Միջոցառման ավարտից հետո երևանյան թիմի լեգենդ Արսեն Ավետիսյանը, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Փյունիկի» ֆուտբոլիստներն ինքնագրեր բաժանեցին ակադեմիայի պատանի ֆուտբոլիստներին:
©2022 Armenian Soccer