Այսօր` հունիսի 15-ին, ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ծովագյուղի 20×40 փոքր խաղադաշտում կայացավ ցուցադրական հանդիպում:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 8:8 հաշվով։
Հանդիպմանը մասնակցեցին Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ևս իր մասնակցությունն ունեցավ խաղին և դարձավ նաև գոլի հեղինակ։
Հանդիպման պատվավոր հյուրերի ցանկում էր նաև ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը։