ԱԱ2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին կայացած նախախաղյա ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Տպավորությունները՝ Ռումինիայի հավաքականից
Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։ Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում։
Թիմի մարզավիճակի մասին
Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։ Ինչպե՞ս ենք պատրաստվում խաղալ: Վաղը բոլորդ կտեսնեք:
©2021 Armenian Soccer