ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ՀՀ ազգային հավաքականը ՝ մարտի 31-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն: Այս հանդիպումից առաջ մարտի 30-ին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին.
« Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականները, միանգամայն տարբեր թիմեր են: Ինչպես տեսանք Իսլանդիայի ընտրանին ֆիզակապես ուժեղ թիմ է, իսկ Ռումինիայի հավաքականը շատ նման է մեզ`խաղալով ուղղահայաց, բարձր արագությունների վրա, իր կազմում ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, շատ լավ թիմ է: Խաղադաշտում շատ հստակ պատկերացնում են իրենց խնդիրները, այնպես որ , մեզ շատ դժվար խաղ է սպասվում:
Մենք յուրաքանչյուր հանդիպման խաղային համակարգը ընտրում ենք հաշվի առնելով մրցակիցներին: Ցանկանում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային սիստեմի հետ: Սակայն սա ձեռք չի բերվում 1օրում, 10օրում, 1ամսում: Սրա համար ժամանակ է պահանջվում: Բայց մենք պետք է գոհ լինենք այն բանից, որ ֆուտբոլիստները համապատասխան ձևով են տրամադրված:
Ես ընդհանրապես չեմ խոսում այն ֆուտբոլիստների (Զախարյան,Տիկնիզյան, Սևիկյան) մասին, որոնք մեր թիմում հանդես չեն գալիս: Առավել ևս հիմա, երբ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում: Սա մի հարց է, որը կարելի է հետո`այլ պահի քննարկել:
2 խաղից հետո, իհարկե վեարկանգնվելու խնդիր կա: Սպասենք վաղվա օրվան, դեռևս 24 ժամ ունենք խաղին: Սակայն, իհարկե, թիմը շատ մեծ ջանքեր գործադրեց»:
©2021 Armenian Soccer