Խոակին Կապառոսն արդեն հասցրել է պատմություն կերտել Հայաստանի հավաքականում:Նրա գլխավորությամբ ՀՀ ընտրանին իր պատմության մեջ 1-ին անգամ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզոնի 2 –րդ խմբի հաղթող ու իրավունք նվաճեց հաջորդ խաղարկություն ավելի բարձր`B դիվիզիոնում հանդես գալ: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, 65-ամյա իսպանացի ճանաչված մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել անընդմեջ 5 խաղում:Այդ խաղերից 3-ում ՀՀընտրանին հաղթել է իր խմբի բոլոր 3 մրցակիցներին (2:0`Էստոնիայի, 2:1 Վրաստանի, 1:0 հաշվով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ), իսկ 2 –ում էլ (Էստոնիայի `1:1,Վրաստանի ` 2:2) ոչ-ոքի է խաղացել:
©2020 Armenian Soccer