Կարոնովիրուսի համավարակի պայմաններում շարունակում է Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը: Այն աշխարհի եզակի առաջնություններից է,որը անգամ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայամաններում չի դադարեցվել:
Այսօր ՝ապրիլի 26-ին կավարտվեն առաջնության հերթական՝ 6 -րդ տուրի հանդիպումները:
Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶն», որի կազմում հանդես է գալիս Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող, փորձառու կիսապաշտպան, 32-ամյա Անդրեյ Խաչատուրյանը, սեփական հարկի տակ հյուրընկալել էր մրցաշարի հետնապահների մեկին՝ Բրեստի «Ռուխին»: Չնայած կողմերի գործադրած բոլոր ջանքերին , դարպասի գրավում չարձանգրվեց ու գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խաչատուրյանը 6-րդ հանդիպումն անընդմեջ առանց փոխարինման հանդես եկավ ու 90+1 րոպեին դեղին քարտի արժանացավ:
Չնայած Խաչատուրյանի թիմին չհաջողվեց հաղթանակ տոնել, սակայն իրենց ակտիվում գրանցած 11 միավորով մնաց 3-րդ տեղում:Առաջատարը 13 միավոր վաստակած «Սլուցկն» է, որն այսօր դրամատիկ պայքարում իր հարկի տակ 492 հանդիսականների ներքո ընթացած խաղում 3:2 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Բելշինայից»:
Իսկ տուրի վերջին խաղում էլ առաջատարների խմբում գտնված «Վիտեբսկին» 2:0 հաշվով պարտության մատնած Մինսկի «Իսլոչը» իր միավորների քանակը հասցրեց 12-ի ու բարձրացավ 2-րդ հորիզոնական:
10-ական միավոր վաստակած ԲԱՏԷ-ն ու «Վիտեբսկը» կիսում են 4-5-րդ տեղերը:
7-րդ տուրում մայիսի 2-ին «Տորպեդո ԲելԱԶը» կհյուրընկալվի «Մինսկին»:
©2020 Armenian Soccer