Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶը» Մինսկում անցկացված Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Իսլոչի» հետ խաղը հաջող դասավորվեց հյուրերի ՝ Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսպաշտպան Անդրեյ Խաչատուրյանի թիմի համար: 37-րդ րոպեին բրազիլացի Գաբրիել Ռամոսը բացեց խաղի հաշիվը: 53-րդրոպեին տանտերերի պաշտպան Իգոր Կուզմենոկը վերականգնեց հաշվի հավասարությունը:3 րոպե անց Ռամոսը 11 մետրանոցի հստակ ու անվրեպ իրացումով կրկին առաջ մղեց իր թիմին: Եվ թվում էր Ժոդինոյի թիմի հաղթանակը արդեն ապահովված է, քանի որ 72 –րդ րոպեին 2 –րդ դեղին քարտը ստանալով «Իսլոչի» 19-ամյա նիգերիացի պաշտպան Ստեֆենը հեռացվել էր խաղադաշտից: Բայց Խաչատուրյանի թիմը անգամ նման պայմաններում,երբ մրցակիցը 10 հոգով էր մնացե, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 88-րդ րոպեին Կուզմենոկը այս խաղում դուբլի հեղինակ դարձավ ու 2-րդ անգամ վերականգնելով հաշիվի հավասարությունը փրկեց իր թիմին պարտությունից: Այս խաղում էլ առանց փոխարինման հանդես եկած Ժոդինոյի թիմի ավագ Խաչատուրյանը 80 –րդ րոպեին դեղին քարտի էր արժանացել:
14տուրից հետո վաստակած 23 միավորով «Տորպեդո-ԲելԱԶը» հավասարվեց Գեղամ Ղադիմյանի «Նեմանին» ու այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը:
2020 Armenian Soccer