Երկու ամսվա հետաձգումից հետո հունիսի 14-ին վերջապես մեկնարկեց Շվեդիայի 3-րդ լիգայի՝Ettan-ի առաջնությունը (Division 1): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսպաշտպան, այսօր 36–ամյա Լևոն Պաչաջյանն , ում համար սա լինելու է հոբելյանական ՝ 20-րդ մրցաշրջանը ֆուտբոլում:
«Սա ինձ համար յուրահատուկ օր է: Սա իմ 20-րդ մրցաշրջանն է ֆուտբոլում: Բառիս բուն իմաստով ամենասպասվածը»,- գրել է Պաչաջյանն, ով հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգ» ակումբում:
Հունսիս 14-ին 1 –ին տուրում Պաչաջյանի թիմը սեփական հարկի տակ 1:1 խաղաց Տրոլխեթանի հետ:ՀՀ հազգային հավաքականի նախկին խաղացողը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը:
Երեկ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած արտագնա խաղում «Լինշոպինգ» Գյոթեբուրգում 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Քվիդինգ FIF»-ի նկատմամբ : Մրցաշրջանի այս 1-ին հաղթանակը տոնելու գործում մեծ էր Պաչաջյանի դերը:Նա 83-րդ րոպեին խաղում շրջադրաձային ու վճռորոշ եղած իր թիմի 2 –րդ գոլի հեղինակը դարձավ,որը մեծ ոգևորություն և հաղթական ոգի հաղորդեց նրա թիմակիցներին ու մղեց նրանց դեպի առաջին հաղթանակը տոնելուն:
2 տուրից հետո Պաչաջյանի թիմը վաստակած 4 մաավորով 16թիմերի պայքարում ընթանում է 3 –րդ տեղում: 3-րդ տուրում «Լինշոպինգը» հունիսի 21-ին մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու է «Լունդին», որը 2 միավորով ընթանում է 7 –րդ տեղում:
©2020 Armenian Soccer