Մինչեւ 17 տարեկանների ՀՀ հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Հավաքը տեղի կունենա մայիսի 4- 6-ը Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն — ֆուտբոլի ակադեմիայում։ «Լոռի» ՖԱ-04 թիմի դարպասապահ Դավիթ Դավթյանը հրավիրվել է մինչեւ 17 տարեկանների ՀՀ հավաքական։
Նկատենք, որ վանաձորյան ակումբի` «Լոռի» ՖԱ-05 թիմի հարձակվող Նարեկ Բարոյանը հրավիրվել է մինչեւ 17 տարեկանների ՀՀ հավաքական։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում Նարեկ Բարոյանն արդեն դարձել է 7 գոլի հեղինակ` ևս 2 ֆուտբոլիստների հետ կիսելով լավագույն ռմբարկուների աղյուսակի 1-ին հորիզոնականը։
©2021 Armenian Soccer