Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռի ՖԱ» -«Արարատ» հանդիպումը չի կայանա

ՀՖՖ լրատվական ծառայությունից   իրազեկում են,  որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա:Այդ առիթով ՀՖՖ  որոշում է կայացրել, այն մասին,  որ հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատ» ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ» — «Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ« Լոռի» ՖԱ ամբողջ անձնակազմն ինքնամեկուսացած է, ՀՖՖ-ն բավարարել է ակումբի դիմումը ԲԽ վերջին տուրի «Արարատի» դեմ հանդիպումը չեղարկելու մասին։

©2020 Armenian Soccer